Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Լույս է տեսել «Դատական տնտեսագիտական փորձաքննություն» ուսումնամեթոդական ձեռնարկը
Լույս է տեսել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, գիտական խորհրդի քարտուղար, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Կարեն Հովհաննեսի Մամիկոնյանի հեղինակած դատափորձագիտական բնագավառի «Դատական տնտեսագիտական փորձաքննություն» անվանումով ուսումնամեթոդական ձեռնարկը (380 էջ)։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Գավառի պետական համալսարանի գիտական խորհուրդների կողմից երաշխավորված մասնագիտական գրքում ներկայացված են տնտեսագիտական փորձագիտական հետազոտության արդի հարցերի վերաբերյալ խորը մասնագիտական վերլուծություններ, գիտամեթոդական մոտեցումներ և գործնական առաջարկություններ:
Հիշյալ աշխատությունը նախատեսված է որպես մեթոդական ուղեցույց տնտեսագիտական ոլորտի փորձագետների և հետազոտողների համար, ինչպես նաև օգտակար կարող է լինել ԲՈՒՀ-երի դասախոսներին և ուսանողներին՝ համապատասխան մասնագիտական առարկաների առանձին թեմաների խորացված ուսուցման շրջանակներում:
Այն նշանակալի ներդրում է դատատնտեսագիտական փորձաքննությունների ոլորտի զարգացման և մասնագիտական գրականության հարստացման գործում:
16 July 2026






.jpg)